Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 2

:
Armenian - AE1994
1 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց.
2 «Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր,
3 պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու
4 Եւ Տէրը կ՚իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ «Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ
5 Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին
6 Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք։
7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից
8 Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ
9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք
10 Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։
11 Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։
12 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր։
13 Ագիթի որդի Ադոնիան Սողոմոնի մայր Բերսաբէէի մօտ գալով՝ խոնարհուեց նրա առաջ։ Բերսաբէէն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես
14 Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»։
15 Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր
16 Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»։ Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»։
17 Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»։
18 Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կը խօսեմ արքայի հետ»։
19 Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան,
20 Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ
21 Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային կնութեան տրուի»։
22 Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար
23 Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ
24 Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր
25 Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան։
26 Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ։ Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ
27 Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան
28 Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին։ Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց
29 Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց
30 Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն
31 Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու
32 Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու
33 Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին,
34 Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ։
35 Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային
36 Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից
37 Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես, եւ քո արիւնը քո գլխին կը լինի»։ Արքան այդ
38 Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կ՚անի»։ Եւ Սեմէին Երուսաղէմում
39 Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ։ Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու
40 Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց
41 Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին։
42 Արքան մարդ ուղարկելով՝ կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝
43 Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»։
44 Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։
45 Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ
46 Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ։